Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Վենետիկի քաղաքապետը կալանավորվել է կոռուպցիայի գործով

Վենետիկի քաղաքապետը կալանավորվել է կոռուպցիայի գործով
04.06.2014 | 13:34

Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին, ինչպես նաև իտալացի 35 հայտնի քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր, կալանավորվել են: Նրանք բոլորը կասկածվում են դրամաշորթության, կաշառակերության և փողերի լվացման մեջ: Ֆինանսական մեքենայությունները առնչվում են MOSE միլիարդավոր ներդրումներ ունեցող ծրագրին, որի նպատակը Վենետիկը հեղեղումներից պաշտպանելն էր: MOSE ծրագրի իրականացման հետ կապված կոռուպցիայի մեղադրանքով են անցնում շուրջ 100 քաղաքական գործիչներ ու գործարարներ:

Դատախազությունը գործով կալանավորելու հարցում է արել նաև պատգամավոր Ջանկառլո Գալանիին: Նա ավելի վաղ Վենետո նահանգի նահանգապետն էր, իսկ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում տարբեր ժամանակներում ղեկավարել է գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները:
MOSE-ի շուրջ սկանդալը թեժացել է երկու տարի առաջ: Անցյալ տարի փետրվարին ոստիկանությունը կալանավորել էր «Մանտովանի» ընկերության թոփ-մենեջերներին: Նրանք պատմել էին, որ ֆիրման փողեր է լվացել և ուղարկել արտերկիր: Մի քանի ամիս անց կալանքի տակ էին վերցվել նաև այլ ընկերությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ: Շաբաթներ առաջ էլ հրապարակվել էր տեղեկություն, որ գործի հետ կապ ունի նաև Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախկին նախարար Ալտերո Մատտեոլին:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ